Սանտե Արմենի միությունը

Հայաստանը անդրկովկասյան պետություն է, որն արևմուտքից սահմանակցում է Թուրքիային, արևելքից՝ Ադրբեջանին, հյուսիսից՝ Վրաստանին, հարավից՝ Իրանին։

2020 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանը երկու ճակատով դիմակայում էր Քովիդ-19-ի հարուցած առողջապահական ճգնաժամին և Արցախյան (Լեռնային Ղարաբաղ) պատերազմի մարտահրավերներին, պրոֆեսոր Արսեն Մեքինյանի գլխավորած թիմը, կազմված Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի առողջապահության ոլորտի մասնագետ-կամավորականներից, զինվորագրվում և նախաձեռնում է տուժածների բժշկական և հարբժշկական խնամքին ուղղված մի քանի տասնյակ առաքելություններ, որոնց աջակցում է Ֆրանսիայի Պետական օժանդակության փարիզյան հիվանդանոցների միավորումը:

Այդ պահից կազմավորվում է «Սանտե Արմենի»-ն՝ ՀԲԸՄ-ի՝ Ֆրանսիայի գրասենյակի հովանու ներքո, որն էլ դառնում է այս՝ Ֆրանսիայի 1901 թ. օրենքի շրջանակներում ստեղծված միության հիմնադիրն ու գործընկերը։

Հենց տեղում՝ Հայաստանում և Արցախում, «Սանտե Արմենի»-ի թիմի անդամներն արձանագրում են առողջապահական ոլորտին առնչվող կարիքները, և միությունն արագորեն գործունեություն է ծավալում ըստ կլինիկական մասնագիտությունների ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով:

Նախանշվում է «Սանտե Արմենի»-ի նպատակը՝ սկզբնական շրջանում արձագանքել պատերազմի հետևանքներով պայմանավորված հրատապ կարիքներին, սակայն որևէ դեպքում չբավարարվել միանվագ օգնության տրամադրմամբ։ «Սանտե Արմենի»-ն որոշում է իր գործունեությունը դարձնել տևական և նպաստել Հայաստանի առողջապահական համակարգի երկարաժամկետ զարգացմանը՝ համագործակցության կամուրջներ կառուցելով Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետների և իրենց գիտելիքներն ու փորձը տրամադրելու պատրաստ եվրոպացի մասնագետների միջև:
«Սանտե Արմենի»-ն Ֆրանսիայի՝ 1901 թվականի իրաբավանական անձ ճանաչվող ընկերակցությունների և միությունների մասին օրենքի շրջանակներում ստեղծված միություն է, որը հիմնվել է 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով ծագած հրատապ խնդիրների լուծմանը նեցուկ լինելու համար։ Տեղում նախաձեռնված գործողությունները մեզ հնարավորություն են տվել ընկալելու Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման խորքային պահանջը։

Մեր ցուցանիշները

Զորագրված ավելի քան 200 կամավոր

Հայաստանում 40 աշխատող որոնք մատուցում են անվճար բուժօգնություն

90 առաքելություն, որ իրականացրել են ֆրանսիացի, բելգիացի, շվեյցարացի, իսպանացի մասնագետներ

«Լինելով ապաքաղաքական և շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի միակ նպատակը Հայաստանում լավագույն բուժօգնության տրամադրումն է դրա անհրաժեշտությունն ունեցողներին, «Սանտե Արմենի»-ն կարիք ունի նրանց, ովքեր պատրաստ են ներդրում անել այլոց բարօրության համար»:

Պրոֆեսոր Արսեն Մեքինյան
«Սանտե Արմենի»-ի նախագահ

2020 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

Առողջապահական ենթակառուցվածքների խնամք և հզորացում

  • «Մուրացան» զինվորական հոսպիտալի (Երևան) վերականգնողական տեխնիկական հարթակի վերանորոգում Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում նյարդաօրթոպեդիկ վերականգնողական կենտրոն-ցերեկային ստացիոնարի ստեղծում

  • «Նաիրի» բժշկական կենտրոնում (Երևան) ուռուցքաբանության բաժանմունքի ստեղծում

  • «Նաիրի» բժշկական կենտրոնում (Երևան) իմունաբանության բաժանմունքի ստեղծում

  • «Սանտե Արմենի»-ի՝ Գորիսի շրջիկ ստորաբաժանման ընտանեկան բժշկի ամենշաբաթյա այցեր շրջակա 9 գյուղեր

  • Կապան քաղաքի շրջակայքի գյուղերը սպասարկող նոր շրջիկ ստորաբաժանման ստեղծում

  • Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո 18 ամիս շարունակ զինծառայողներին հոգեբանական և հոգեբուժական օգնության տրամադրում

  • Սյունիքի բուժառուներին Գորիսի ֆրանս-հայկական ցերեկային ստացիոնարում հոգեբանական և հոգեբուժական օգնության տրամադրում՝ անհատապես կամ խմբային

  • Հոգեբանների աշխատանք Սիսիանի և Գորիսի դեռահասների խմբերի հետ՝ ուսումնական հաստատություններում

  • Համագործակցություն Ստեփանակերտի «Էմպաթիա» հիմնադրամի հետ՝ Արցախի բուժառուներին վարման համար. Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո համագործակցության շարունակություն Հայաստանում

Ուսուցում և փորձաքննության փոխանցում

  • 15-ից ավելի գիտաժողովներ, որոնք «Սանտե Արմենի»-ն կազմակերպել է առողջապահության ոլորտի տարբեր թեմաներով (բուժքույրական գործ, ռևմատոլոգիա, կլինիկական հետազոտություններ, ՔԿԱ և այլն)

  • Ավելի քան 500 ժամ բազմամասնագիտական խորհրդատվական հանդիպումներ, հեռավար դասընթացներ և քոուչինգ՝ Հայաստանի առողջապահության ոլորտի ավելի քան 300 մասնագետների համար

  • Բժշկական առցանց ակադեմիայի ստեղծում, որը Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին ու ուսանողներին առաջարկում է մասնագիտական դասընթացներ (այսօրվա դրությամբ՝ 52 դասընթաց՝ 7 մասնագիտությունների գծով)

  • La Revue du Praticien ամսագրի նյութերի թարգմանություն ու հարմարեցում հայ մասնագետին և, այսօրվա դրությամբ, հայերեն հրատարակության 12 համարների թողարկում, որոնք անվճար հասանելի են Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին ու ուսանողներին

  • Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետների ընդունում Փարիզում՝ դիտորդական դասընթացների մասնակցելու համար

  • Շտապօգնության ցուցաբերման ուղղությամբ վերապատրաստում Սյունիքի մարզի մասնագետների համար

Հետազոտություն և զարգացում

● Ֆրանս-հայկական ակադեմիական գիտահետազոտական կազմակերպության ստեղծում (Երևան) /French-Armenian Academic Research Organisation

● Կենսաբանական ռեսուրսների կենտրոնի ստեղծում (Երևան)

● 26 գիտական հրապարակումներ

Այս ամենը հնարավոր է դարձել մեր նվիրատուների աջակցության
և կամավորների հանձնառության շնորհիվ:

Մեր գործողությունների և ձեռքբերումների մասին ավելին իմանալու համար կարդացե՛ք մեր տարեկան հաշվետվությունը։

Վարչակազմ

Պրոֆեսոր Արսեն Մեքինյան

Նախագահ

Պրոֆեսոր Նոյել Կարապետյան

Փոխնախագահ

Բժիշկ Նադիա Գործունյան

Գանձապահ

Պրոֆեսոր Ալեք Վահանյան

Քարտուղար

Բժիշկ Կևորկ Ապկարյան

Ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի նախագահ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.