La Revue du Praticien ամսագրի հայերեն հրատարակություն
Պատասխանատու՝ բժիշկ Վահե Մուղնեցյան
Հասանելիությունը առողջապահության ոլորտի որակյալ ռեսուրսներին և բժշկական պրակտիկայի զարգացումների մասին տեղեկատվությանը Հայաստանում սահմանափակ է. որակյալ բժշկագիտական գրքերն ու ամսագրերը թանկ են, դրան գումարվում են լեզվական պատնեշի և նման աշխատությունների՝ Հայաստանում վաճառքում չլինելու խնդիրները։ Հայաստանում այսօր այլևս գոյություն չունի ընդհանուր բժշկագիտական ամսագիր, որը կնպաստեր բժշկական կրթության շարունակականությանը և հասցեագրված կլիներ և՛ բժիշկներին, և՛ բժշկի մասնագիտությունն ընտրած ուսանողներին:
La Revue du Praticien-ը ֆրանսիական առաջատար բժշկական ամսագիր է, որն անդրադառնում է արդի բժշկական մոտեցումներին: Շնորհակալ ենք խմբագրությունից որ մեզ հնարավորություն է տվել որ հայերենով հրապարակել այս ամսագիրը։
Քաջ գիտակցելով դրա բովանդակության հարստությունը և օգտակարությունը՝ Հայաստանում բժշկական գործունեության փոփոխության համար՝ «Սանտե Արմենի»-ն թարգմանում և լույս է ընծայում ամսագրի հայերեն հրատարակությունը, որն անվճար տրամադրվում է Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին։