«Սանտե Արմենի»-ն Ֆրանսիայի՝ 1901 թվականին ընդունված՝ իրավաբանական անձ ճանաչված խմբակցությունների և ասոցիացիաների մասին օրենքի շրջանակներում ստեղծված միություն է, որը համախմբում է առողջապահության ոլորտի եվրոպացի մասնագետների և այլ կամավորների, որոնք իրենց առջև խնդիր են դրել մասնակցելու Հայաստանի առողջապահական համակարգի երկարաժամկետ զարգացմանը: «Սանտե Արմենի»-ն հիմնադրվել է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո և այդ պահից ի վեր ձեռնարկել է Հայաստանի առողջապահության ոլորտի տարբեր բնագավառների առնչվող բազմաթիվ նախագծեր։