Ֆիզիոթերապիա և նյարդաօրթոպեդիկ վերականգնում
Պատասխանատու՝ Կարինե Շահբազյան
Արցախյան պատերազմի անմիջական հետևանք էր նյարդաօրթոպեդիկ վերականգնողական խնամքի կարիք ունեցող վիրավոր զինծառայողների և խաղաղ բնակիչների վարման վերցնելու հրատապ անհրաժեշտությունը։ Նման օգնություն ցուցաբերող ենթակառուցվածքները հազվադեպ են Հայաստանում և կենտրոնացած են մայրաքաղաք Երևանում: Արցախի հետ սահմանին գտնվող և այդ իսկ պատճառով պատերազմական գոտում հայտնված Գորիսում նման կառույց գոյություն չուներ։
Պատերազմից տուժածների կարիքներից զատ, ընդհանուր առմամբ, քրոնիկական նյարդաբանական և օրթոպեդիկ ախտահարումները (գլխուղեղի իշեմիկ կաթված, ցրված սկլերոզ, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, նյարդադեգեներատիվ հիվանդություններ, ողնաշարի հիվանդություններ և այլն) հազվադեպ են բժշկվում Հայաստանի մարզերում՝ համապատասխան կառույցների բացակայության պատճառով։
Սյունիքի մարզում քրոնիկական նյարդաբանական և օրթոպեդիկ ախտահարումների բուժման պահանջը բավարարելու նպատակով 2021 թվականի նոյեմբերից «Սանտե Արմենի»-ն Գորիսում հիմնել է ֆիզիոթերապիայի և նյարդաօրթոպեդիկ վերականգնման ցերեկային ստացիոնար՝ նախատեսված չափահաս բուժառուների համար։
Կենտրոնի վերականգնողական թիմի մասնագետները «Սանտե Արմենի»-ի աշխատակիցներ են։ Թիմը կազմված է՝
- 1 համակարգող բժշկից
- 3 ֆիզիոթերապևտից.
- 1 լոգոպեդից
- 1 հոգեբանից
Ամբողջ անձնակազմին ուղղորդում են բժիշկ Կարինե Շահբազյանի (Բիսետր համալսարանական հիվանդանոցային կենտրոնի նյարդաբանական-նյարդավիրաբուժական շարունակական խնամքի և վերականգնողական բաժանմունք) թիմի ֆրանսիացի կամավորները:
«Սանտե Արմենի»-ի՝ մեծահասակների վերականգնողական ցերեկային ստացիոնարի մոդելի հիման վրա 2024 թվականին Գորիսում պետք է բացվի երեխաների համար նախատեսված նմանատիպ կենտրոն։
Այն կընդունի 4-16 տարեկան երեխաների և նրանց կտրամադրի նույն ծառայությունը, ինչ մատուցվում է մեծահասակներին: