Սանտե Արմենիի հարգելի բարեկամներ,
Ցանկանում ենք ներկայացնել 2024 թվականի ապրիլի 10-ից 19-ը տեղի ունեցած բուժքույրական առաքելության կարևորագույն իրադարձությունները։ Այդ առաքելության ջատագովն ու նախաձեռնողն է եղել Ֆրանսիայի Օբոն քաղաքի Սիմոն Վեյ հիվանդանոցի բուժքույր անեսթեզիոլոգ Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյանը,
իսկ կազմակերպիչները՝ Երևանի պետական բժշկական համալսարանն ու Սանտե Արմենին։ Այս առաքելության նպատակն էր ամրապնդել հայաստանյան բուժքույրերի հմտությունները։ Իրենց մասնագիտական գիտելիքներով և փորձով կիսվեցին հմուտ միջազգային վերապատրաստողներ՝ Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյանը, Նատաշա Գինյարը (Կլիշիի Բոժոն ՀԱ-ՓՀ ԲԿ բուժքույր անեսթեզիոլոգ), բժիշկ Թիֆեն Բուասոն (շտապօգնության բժիշկ), բժիշկ Արթուր Եսայանը (թոքաբան), Անահիտ Առաքելյան, («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր) Անժելա Գևորգյան, ( «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ բուժքույր), Անահիտ Հարությունյան (Գյումրու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բուժքույր), բժիշկ Վահան Հարությունյան (վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բժիշկ Գյումրու հիվանդանոց) ինտենսիվիստ,
Մեր վերապատրաստման դասընթացները մեծ հետաքրքրություն առաջացրին։ Գյումրիում կայացած անդրանիկ համաժողովը համախմբեց առողջապահության ոլորտի 220 մասնագետ: Ոգևորությունը շարունակվեց Երևանում։ Ավելի քան 430 բուժաշխատող առներկա, և 500-ը առցանց հետևեցին համաժողովին։ Դա սովորելու և իմացությունները փոխանցելու իրական հնարավորություն էր:
Անկասկած, առաքելության կարևորագույն պահերը՝ գործնական աշխատանքի օրերն էին: Տարբեր հիվանդանոցներում ավելի քան 80 բուժքույրեր հնարավորություն ունեցան փորձարկել առաջարկվող գործակարգերն ու հմտանալ սարքավորումների կիրառման մեջ՝ իրական իրավիճակներին մոտ պայմաններում: Յուրաքանչյուր վերապատրաստողի օգտակար լինելու ցանկությունն ու մասնագիտական իմացությունն ուղղակի շոշափելի էին, իսկ մասնակիցների ու բուժհաստատությունների դրական արձագանքները, անշուշտ, խրախուսում են մեզ և քաջալերում գործը շարունակելու մեր միտումը:
Ասենք, որ այս առաքելությունը շատ ավելին էր, քան պարզապես վերապատրաստման դասընթացների շարք: Այն մարդկային խորը փոխանակումների, տևական կապեր հաստատելու և Հայաստանում առողջապահական ոլորտը բարելավելու ընդհանուր տենչանքի արտացոլումն էր:
Մենք ջերմորեն շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս առաքելությունը իրական հաջողության հասցնելու գործում: Շարունակենք միասնաբար աշխատել Հայաստանի բժշկական փայլուն ապագայի ուղղությամբ։
Ապրիլի 15-ին
Գյումրու բժշկական կենտրոն համաժողովին մասնակցեցին Շիրակի և Արագածոտնի մարզերի 220 բուժքույր։
Ապրիլի 16-ին
Երևանի և մարզերի ավելի քան 430 բուժքույր մասնակցեցին Երևանի պետական բժշկական համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը։
Ապրիլի 17-ին և 18-ին
Գործնական դասընթացները «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում և Ռ․Յոլյան արյունաբանական կենտրոնում ներառում էին շտապօգնության և արյունահոսության կառավարման սիմուլյացիաներ՝սրտի մերսում, օդափոխություն, վերջույթային անոթային համակարգերի տեղադրում, և հիվանդների վարման գործակարգերի վերաբերյալ ինտերակտիվ սեմինարներ: