Շարժական առողջության առաջնային պահպանման միավոր
Պատասխանատուներ՝ բժիշկ Տաթևիկ Բազինյան, բժիշկ Լեդա Սիլասյան, բժիշկ Շահե Բախշյան
Հայաստանի գյուղական համայնքներում առողջապահության հասանելիությունը շատ սահմանափակ է, նույնիսկ՝ չկա: Բուժօգնության կարիք ունեցող որոշ մարդիկ տարիներ շարունակ չեն ստանում բժշկական խորհրդատվություն, և մայրաքաղաքից հեռու գտնվող գյուղերի բնակչության դուրս մնալն առողջապահական համակարգից ավելի է խորացնում առկա սոցիալական անհավասարությունը:
Այս իրավիճակին առերեսվելով՝ «Սանտե Արմենի»-ն որոշեց, որ կենսական նշանակություն կարող է ունենալ գյուղերում շրջիկ ստորաբաժանումների կիրարկումը՝ բնակչությանը ընտանեկան բժիշկների անվճար խորհրդատվություն առաջարկելու և հիվանդների թե՛ հսկողությունը, թե՛ ուղեգրումն ապահովելու համար՝ տարածքային հիվանդանոցային կառույցների հետ համակարգված աշխատանքով:
«Սանտե Արմենի»-ն իր գործունեության մեծ մասը կենտրոնացնում է Սյունիքի մարզում։ Այստեղ՝ Գորիսի և Կապանի հարակից գյուղերում, գործում են երկու շրջիկ ստորաբաժանումներ:
Բժիշկները, որոնց աշխատանքի է ընդունել և վերապատրաստել «Սանտե Արմենի»-ն, ճանապարհորդում են էլեկտրասրտագրով, ուլտրաձայնային հետազոտության ապարատով, դեղամիջոցներով, ինչպես նաև կենսաբանական հետազոտությունների սարքավորումներով հագեցած մեքենաներով և տվյալ գյուղերի բուժքույրերի աջակցությամբ ընդունում բուժառուներին: