Ինչպե՞ս կատարել նվիրատվություն

Սանտե Արմենի»-ն գործում է ի նպաստ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման միայն շնորհիվ իր կամավոր անդամների հանձնառության և իր գործընկերների ու անհատ նվիրատուների աջակցության: Դուք ևս աջակցեք մեզ: Միացե՛ք մեր աշխատանքին, կատարե՛ք նվիրատվություն, մասնակցե՛ք Հայաստանի զարգացմանը։ Ձեր առատաձեռնությունը կարող է որոշիչ լինել:

Ես նվիրաբերում եմ «Սանտե Արմենի»-ին

Դուք կարող եք ուղղակիորեն նպաստել մեր գործունեության ֆինանսավորմանը` օգտագործելով ստորև ներկայացված ձևը:

Ես ցանկանում եմ դառնալ կամավոր

Սեղմեք մեր հետ կապվելու համար։

100% անվտանգ ինտերնետային կայք

Վճարումը մշակելու համար անհրաժեշտ բոլոր բանկային տեղեկությունները գաղտնագրվում են Secure Sockets Layer/ SSL արձանագրության միջոցով: Դրանք որևէ դեպքում չեն կարող պահվել մեր տեղեկատվական համակարգերում:

Անձնական տվյալների գաղտնիության դրույթ

Հավաքագրված տեղեկությունները «Սանտե Արմենի»-ն գրանցում է համակարգչային ֆայլում, դա անհրաժեշտ է Ձեր նվիրատվությունները կառավարելու, Ձեր մասնակցությանը դիմելու և մեր ինստիտուցիոնալ հաղորդակցությունը Ձեզ հասցեագրելու համար:

Դրանք նախատեսված են մեր Հաղորդակցությունների բաժնի համար։

1978 թվականի հունվարի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ազատություններ» ֆրանսիական օրենքի համաձայն՝ Դուք կարող եք արգելել Ձեր տվյալների օգտագործումը կամ կարող եք մուտք գործել համակարգ՝ դրանք ուղղելու, սահմանափակելու կամ հեռացնելու նպատակով. ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությամբ՝ «Սանտե Արմենի»-ի հասցեով՝ Ֆրանսիա, 75016 Փարիզ, Ալբոնի պուրակ, 11, և «Հաղորդակցությունների բաժնին» գրառումով գրավոր դիմում եք ուղարկում:

Այս տվյալները կարող են փոխանցվել Եվրամիության տարածքի երրորդ կողմերի: Եվրոպական Միությունից դուրս երկիր փոխանցման համատեքստում սահմանվել են այս տվյալների պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող կանոններ։

«Սանտե Արմենի»-ն պատրաստ է լսել Ձեզ

Ցանկացած տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +33 (0)1 45 24 72 79 հեռախոսահամարով, de 9h30 à 17h30 / ժամը՝ 09․30-17․30, կամ նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ contact@santearmenie.org: