Կլինիկական գիտահետազոտական և կենսաբանական ռեսուրսների կենտրոններ
Պատասխանատուներ՝ բժիշկ Մերի Մազմանյան, պրոֆեսոր Արսեն Մեքինյան, Գոհար Մկրտչյան
Բժշկագիտական հետազոտությունները Հայաստանում դեռևս նախնական փուլում են, մինչդեռ դա հնարավորություն է ոչ միայն լավ հասկանալու երկրի հանրային առողջության խնդիրները, այլև ներկայացնելու Հայաստանը միջազգային գիտական ասպարեզում:
Բժշկագիտական հետազոտությունների խթանումը և կլինիկական փորձարկումներ իրականացնելու համար գործընկերներ գտնելը Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու, տեղական փորձն ավելացնելու, ինչպես նաև նոր ու նորարարական, հաճախ թանկ բուժումների հասանելիությունը հնարավոր դարձնելու միջոց են:
«Սանտե Արմենի»-ն Երևանում հիմնել է Ֆրանս-հայկական ակադեմիական գիտահետազոտական կազմակերպությունը՝ French-Armenian Academic Research Organization (FAARO), որը 2022 թվականին արժանացել է Պետական օժանդակության փարիզյան հիվանդանոցների միավորման Ակադեմիական գիտահետազոտական կենտրոնի բրոնզե տարբերանշանի: Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում բժշկագիտական հետազոտությունների զարգացմանը, որը հնարավորություն կտա ոչ միայն ավելի լավ հասկանալու Հայաստանում հանրային առողջապահության խնդիրները, այլ նաև խրախուսելու հայ բժիշկների մասնակցությունը միջազգային գրանցամատյաններին և կլինիկական հետազոտություններին՝ օգտվելով այս ոլորտում ֆրանսիական փորձից ու նորարարություններից։
2023 թվականին «Սանտե Արմենի»-ն հիմնել է նաև Կենսաբանական ռեսուրսների կենտրոն, որը կենտրոնացնում է ազգային կենսահավաքածուները և ուղղակիորեն համագործակցում Ֆրանս-հայկական ակադեմիական գիտահետազոտական կազմակերպության ու Հայաստանում գործող լաբորատորիաների միավորման հետ։ Կենսաբանական ռեսուրսների հավաքումն ու պահպանումը գիտական հետազոտություններ իրականացնելու էական նախապայման է։