«Սանտե Արմենի»-ի կամավորների առաքելություններ

«Սանտե Արմենի»-ն գոյություն ունի և այսօր գործում է իր կամավոր անդամների նվիրվածության շնորհիվ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են Հայաստանի գործընկերներին:

Ամեն տարի մի քանի տասնյակ եվրոպացի մասնագետներ գալիս են Հայաստան՝ բուժառուներ ընդունելու, Հայաստանի մասնագետներին, մասնավորապես՝ «Սանտե Արմենի»-ի բուժաշխատողներին վերապատրաստելու, գիտաժողովներ ու գործնական ուսուցում անցկացնելու, նաև առկա պահանջները կրկին վերլուծելու և «Սանտե Արմենի»-ի գործունեությունը դրանց համահունչ դարձնելու համար: