Իրավաբանական նշումներ

santearmenie.org կայքը est édité par l’«Սանտե Արմենի» միությունը՝ գրանցված

Հոսթինգ

santearmenie.org կայքի հոսթինգը տրամադրում է Պոլիմորֆիկ ընկերությունը (https://www.polymorphic.io)։

www.santearmenie.org կայք (այսուհետ՝ Կայք) մուտք գործելիս և/կամ դրանից օգտվելիս ցանկացած օգտատեր անառարկելիորեն և անվերապահորեն ընդունում է կայքից օգտվելու հետևյալ պայմանները։

  1. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1.1. Կայքը և դրա բաղադրիչ տարրերից յուրաքանչյուրը, մասնավորապես՝ տեքստերը, հոդվածները, տեղեկագրերը, բրոշյուրները, պլանները, հիմնաբառերի ամպերը, պատկերները, նկարազարդումները, լուսանկարները, տվյալների շտեմարանները, ծրագրակազմը, ապրանքանիշերը, լոգոները, ներբեռնման համար հասանելի ֆայլերը, տեսանյութերը կամ ձայնագրությունները, տեսահոլովակները, կայքի ընդհանուր կառուցվածքը, այսուհետ՝ Մտավոր սեփականության տարրեր, պաշտպանված են Ֆրանսիայի՝ մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրությամբ: Կայքում վերարտադրված ապրանքանիշերը և լոգոները գրանցված և պաշտպանված են որպես ապրանքային նշաններ:

1.2. Վերարտադրման բոլոր իրավունքները պաշտպանված են Կայքի մտավոր սեփականության բոլոր տարրերի համար: Մտավոր սեփականության տարրերի ամբողջական կամ մասնակի վերարտադրումն արգելվում է:

1.3. Օգտատերն իրավունք ունի միայն բացելու Կայքի էջերն իր էկրանին և վերարտադրելու Կայքի մտավոր սեփականության տարրերը միայն ժամանակավոր հիմունքներով՝ Կայքի նյութերին ծանոթանալու միակ նպատակով:

1.4. Օգտատերն իրավունք ունի տևական ժամանակ վերարտադրելու և ցանկացած կրիչով ներբեռնելու «Սանտե Արմենի»-ի հրապարակումները և, մասնավորապես, տեղեկագրերը միայն այն դեպքում, երբ նման կիրառությունը կատարվում է բացառապես անձնական, մասնավոր և ոչ առևտրային նպատակով: Օգտատիրոջը չի թույլատրվում այդ հրապարակումները փոխանցել երրորդ կողմերի, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով, և դրանք տրամադրել որևէ կայքից կամ սերվերից:

1.5. Օգտատերն իրավունք ունի կարճ մեջբերումներ անելու Կայքից՝ պայմանով, որ հստակ նշված են՝ փաստաթղթի ծագումը (այսինքն՝ «քաղվածք «Սանտե Արմենի» կայքից»), մեջբերվող փաստաթղթի կամ էջի անվանումը, հեղինակի անունը և փաստաթղթի ամսաթիվը, եթե դրանք հայտնի են:

  1. ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2.1 Ընդհանուր դրույթներ

2.1.1. Կայքում հասանելի, ներկայացված կամ ներբեռնվող բոլոր տվյալները, տեղեկություններն ու հրապարակումները սպառիչ չեն և տրամադրվում են զուտ տեղեկատվական նպատակներով։

2.1.2. «ՍԱՆՏԵ ԱՐՄԵՆԻ»-ն ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի կամ անուղղակի վնասի համար, որն առաջանում է որևէ օգտագործողի՝ Կայքում հասանելի կամ ներբեռնվող տվյալներից, տեղեկատվությունից կամ հրապարակումներից օգտվելու արդյունքում:

2.1.3. «ՍԱՆՏԵ ԱՐՄԵՆԻ»-ն ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում Կայքում հրապարակված՝ հիպերհղումներով հասանելի բովանդակության, Կայքից ներբեռնվող ֆայլերի կամ Կայքում հրապարակված՝ հիպերհղումներով հասանելի կայքերի համար:

2.1.4. Կայքի էջերից որևէ մեկի հիպերհղման ստեղծումը և հրապարակումը թույլատրվում է «ՍԱՆՏԵ ԱՐՄԵՆԻ»-ի հետ նախնական և հստակ համաձայնությամբ: Հրապարակման մեջ անհրաժեշտ է նշել աղբյուրը՝ հղումով, որը մատնանշում է կայքի բովանդակությունը: Առևտրային նպատակներով ցանկացած օգտագործում բացառվում է:

«ՍԱՆՏԵ ԱՐՄԵՆԻ»-ն չի երաշխավորում Կայքի հասանելիությունը և մշտական մատչելիությունը, մասնավորապես՝ սպասարկման տեխնիկական խնդիրների պատճառով:

Բացի դրանից՝ «ՍԱՆՏԵ ԱՐՄԵՆԻ»-ն պատասխանատվություն չի կրում հետևյալ անսարքությունների համար (ցանկը սպառիչ չէ )՝

  • համացանցում տվյալների և/կամ տեղեկատվության վատ փոխանցում և/կամ ընդունում.
  • արտաքին ներխուժում կամ համակարգչային վիրուսի առկայություն.
  • ընդունման ցանկացած սարքավորման կամ կապի գծերի խափանում.
  • համացանցի ցանկացած այլ անսարքություն, որը խոչընդոտում է Կայքի պատշաճ աշխատանքին: