Բժշկական ակադեմիա

Հայաստանում առողջապահության ոլորտում, անշուշտ, առկա է շարունակական կրթություն, որին պարտադիր պետք է հետևեն առողջապահության ոլորտում աշխատել ցանկացող ուսանողներն ու բժիշկները։ Բայց ակնհայտ է, որ այդ կրթությունը բացեր ունի՝ թե՛ դասավանդման որակի, թե՛ ուսումնասիրվող առարկաների և նյութերի առումով։

Այսպիսով, Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետների պատրաստման կատարելագործումն առաջնահերթ նշանակություն ունի և Հայաստանի առողջապահական համակարգում երկարաժամկետ փոփոխություններ իրականացնելու առանցքային տարր է: 
Այդ իսկ պատճառով «Սանտե Արմենի»-ն ստեղծման օրվանից կանոնավոր կերպով Հայաստանում կազմակերպում է տեսական ու գործնական դասընթացներ: Մեր միության անդամ մասնագետները գալիս են Հայաստան՝ իրենց փորձը տեղի մասնագետներին փոխանցելու համար:

2021 թվականին «Սանտե Արմենի»-ն ստեղծել է առցանց դասընթացների հարթակ, որտեղ հասանելի են վեբինարներ, ինչպես նաև եվրոպացի մասնագետների անցկացրած բարձրորակ դասընթացներ:

Դասընթացների զգալի մասը հնարավորություն է տալիս այն անցած մասնագետներին ստանալու ՀՀ առողջապահության նախարարության կրեդիտներ, ինչը պարտադիր պայման է Հայաստանում բժշկական և հարբժշկական ոլորտում գործունեություն ծավալելու համար։
Այսպիսով, մենք նպատակ ենք հետապնդում Հայաստանի բժիշկներին հասանելի դարձնել Եվրոպայում առկա բարձրակարգ բժշկական շարունակական կրթությունը։

 

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.