Բազմամասնագիտական խորհրդատվական հանդիպումներ
Հայաստանի և Եվրոպայի մասնագետների միջև փորձի, գործնական հմտությունների փոխանցման նպատակով անձնական կապերի և ուղղակի փոխանակումների միջավայրի ստեղծումն ամենաարդյունավետ ու ճկուն լուծումն է: Մասնագիտական գործունեության շրջանակներում Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին անհրաժեշտ է ունենալ հարթակ, որտեղ հնարավոր կլինի հարցեր ուղղել եվրոպացի գործընկերներին:
«Սանտե Արմենի»-ն կանոնավոր պարբերականությամբ կազմակերպում է առցանց հանդիպումներ Եվրոպայի և Հայաստանի՝ տարբեր բժշկական ու հարբժշկական ոլորտներ ներկայացնող մասնագետների միջև: Դրանք հնարավորություն են տալիս ներկայացնելու կոնկրետ դեպքեր, համատեղ քննարկելու դրանք և աջակցություն ստանալու կոնկրետ բուժառուի վարման առումով։ Այդ հանդիպումները նաև հնարավոր են դարձնում մասնագիտության գործնական կողմերին առնչվող փորձի ուղղակի փոխանցումը՝ պահպանելով գաղտնիության բոլոր կանոնները Omnidoc հարթակի միջոցով, որը բուժառուների անձնական տվյալների ապահով փոխանակման գործիք է: