I – ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ

Սանտե Արմենին՝ մտահոգվելով համացանցի օգտատերերի մասնավոր կյանքի և տվյալների գաղտնիության պաշտպանությամբ, պարտավորվում է տվյալների վարման համարժեք քաղաքականության միջոցով ապահովել իրեն վստահված անձնական տվյալների պաշտպանության լավագույն մակարդակը:

Վերոհիշյալ քաղաքականության նպատակն է տեղեկացնել ձեզ՝ տրամադրված և Սանտե Արմենիի կայքերից օգտվելու համատեքստում հավաքագրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Այդ քաղաքականությունը բխում է տվյալների պաշտպանության համար գործող ներկա կանոնակարգերի, ինչպես նաև՝ ֆրանսիական օրենսդրության 2016 թվականի ապրիլի 27-ի «Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի» և 1978 թվականի հունվարի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և ազատությունների» մասին փոփոխված օրենքի դրույթներից:

Սույն քաղաքականության նպատակներից ելնելով՝ «անձնական տվյալներ» տերմինը նշանակում է ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է նույնականացված կամ նույնականացման ենթակա ֆիզիկական անձի: Նույնականացման ենթակա անձը նա է, ով կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացվել նույնացուցիչների միջոցով, որոնք են անունը, նույնականացման համարը, գտնվելու վայրի տվյալները, առցանց նույնացուցիչը կամ ֆիզիկական, ֆիզիոլոգիական, գենետիկական, հոգեբանական, տնտեսական, մշակութային կամ սոցիալական ինքնությանը վերաբերող հատուկ տարրերը:

II – ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

1 – Հավաքագրում

Մեր կայքի օգտագործման ընթացքում, մենք կարող ենք հավաքագրել ձեր մասին անձնական տվյալներ, օրինակ՝ ձեր անունը, էլեկտրոնային հասցեն, փոստային հասցեն և այլն: Մենք հավաքագրում ենք այս տեղեկությունները միայն, եթե դուք դրանք տրամադրում եք կամավոր՝ լրացնելով կոնտակտային ձևը կամ կատարելով առցանց նվիրատվություն:

2 – Հավաքագրման նպատակները

Հավաքագրված անձնական տվյալները օգտագործվում են մեր աշխատանքների շրջանակում, մասնավորապես՝ ձեր հարցումներին պատասխանելու, ձեր նվիրատվությունները մշակելու, մեր գործողությունների մասին ձեզ տեղեկացնելու և մեր կայքի օգտատերերի փորձառությունը բարելավելու համար:

II – ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1 – Տվյալների անվտանգություն

Սանտե Արմենին պարտավորվում է երաշխավորել ձեր անձնական տվյալների անվտանգությունը, գաղտնիությունը և ամբողջականությունը:
Մենք համապատասխան անվտանգության միջոցներ ենք ձեռնարկում ձեր անձնական տվյալները ցանկացած չթույլատրված մուտքից, բացահայտումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար: Նախատեսված անվտանգային միջոցառումները ներառում են առցանց գործարքների կոդավորման արձանագրություններ և զգայուն տվյալների հասանելիության սահմանափակումներ:

2 – Անձնական տվյալների փոխանակում

Սանտե Արմենին պարտավորվում է չտրամադրել ձեր անձնական տվյալները երրորդ անձանց առանց ձեր համաձայնության, բացառությամբ՝ ձեր հարցումներին պատասխանելու, ձեր նվիրատվությունները մշակելու կամ օրենքով պահանջվող դեպքերի համար:

III – ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հավաքագրված անձնական տվյալների պահպանման ժամկետը, ելնելով դրանց հավաքագրման նպատակներից, սահմանափակ է, բացառությամբ օրենքով կամ մեր իրավական պարտավորությունների շրջանակներով սահմանված պահպանման ավելի երկար ժամկետի անհրաժեշտության դեպքերի։
Պահպանման ժամկետի ավարտից հետո անձնական տվյալները ապահով կերպով ջնջվում են կամ վերածվում անանուն տվյալների, բացառությամբ իրավական պարտավորություններով դրանք ավելի երկար պահելու դեպքերի:

IV – ՏԵՂԱՆԻՇԵՐ

Մեր կայքը օգտագործում է տեղանիշեր՝ ձեր առցանց փորձառությունը բարելավելու համար: Դուք կարող եք կարգավորել ձեր վեբ զննարկչի կարգավորումները՝ տեղանիշերից հրաժարվելու համար, սակայն դա կարող է ազդել կայքի որոշ գործառնությունների վրա:

V – ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ Համաձայն տվյալների պաշտպանության գործող կանոնակարգերի՝ դուք ունեք ձեր տվյալների հասանելիության և շտկման իրավունք: Որոշ դեպքերում դուք օգտվում եք դրանց ջնջման, մշակման սահմանափակման և տեղափոխման իրավունքից: Դուք ունեք նաև ձեր անձնական տվյալների մշակումը կամ հետազոտման նպատակներով օգտագործմանը կասեցնելու իրավունք։ Վերոհիշյալ իրավունքներից օգտվելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետեւյալ հասցեով` contact@santearmenie.org. Մենք պարտավորվում ենք հնարավորինս արագ արձագանքել ձեր դիմումին:

VI – ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Մեզ վերապահված է անձնական տվյալների քաղաքականության արդիականացման իրավունք: Փոփոխությունների մասին տեղեկատվությունը հրապարակվում է մեր կայքում։ Փոփոխությունների ներմուծումից հետո մեր կայքից օգտվելը համարժեք է նոր քաղաքականությանը հետ ձեր համաձայնությանը:

VII – ԿԱՊ

Անձնական տվյալների վարման մեր քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի համար դիմեք մեզ հետեւյալ հասցեով`
contact@santearmenie.org